top of page

Ինչպե՞ս կարող է 3D և 360 ° պատկերների տեղադրումը էլեկտրոնային կայքերում նպաստել ձեր բիզնեսի զարգացմանը:

  Ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ առցանց խանութներում 3D և 360 ° պատկերների առկայությունը մեծացնում է հաճախորդների ներգրավվածությունը ավելի քան 65% -ով, վաճառքը `52% -ով, և կրճատում գնված ապրանքների վերադարձը` ավելի քան 45% -ով:  Այս ցուցանիշներն անշուշտ  ավելի են աճել  COVID-19 համաշխարհային համաճարակի բռնկումից ի վեր:

  Եվ այսպես, կարևոր է հասկանալ, որ  համացանցում տեղադրված ձեր պատկերները   ձեր ապրանքներն են եւ լուսանկարի որակից է հաճախ կախված ապրանքը ձեռք բերելու անձի պատրաստակամությունը:  Ահա թե ինչու է շատ կարևոր ցուցադրել ձեր ապրանքն առավել ինտերակտիվ և իրականին մոտ ձևով՝ հաճախորդներին հնարավորություն տալով մանրամասն պատկերացում կազմելու իրենց նախընտրած ապրանքի մասին նախքան գնման որոշում կայացնելը։

 

  3D ImpEx ընկերությունը ձեր էլեկտրոնային կայքերի համար առաջարկում է զարդերի, ակնոցների և աքսեսուարների բարձրորակ լուսանկարչական լուծումներ,ինչպես նաեւ  թվային կատալոգների պատրաստում:  3D ImpEx կազմակերպության կողմից  առաջարկվող գերժամանակակից լուծումները ամենաարդյունավետ միջոցն են ձեր ապրանքի վերաբերյալ բարձրորակ տեսողական տեղեկատվությունը ցուցադրելու համար`ինչը թույլ կտա ձեզ մեծացնել ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը և պոտենցիալ հաճախորդներին դարձնել իրական:

Օգտագործելով բարձրակարգ, գերժամանակակից, ռոբոտացված ֆոտո և վիդեո սարքավորումներ և ունենալով աշխատանքային պրոցեսին անհրաժեշտ ծրագրային ապահովում ՝ մեր պրոֆեսիոնալ լուսանկարիչները և դիզայներները կպատրաստեն ձեր ապրանքը մանրամասն ներկայացնող բարձրորակ 360 ° տեսանյութեր , ֆոտոներ ինչպես անիմացիոն հոլովակներ ։ Հաճախորդի ցանկությամբ ֆոտո և վիդեո նյութերը կարող են տրամադրվել հաճախորդի էլեկտրոնային կայքին կամ առցանց խանութին հարմարեցված ձևաչափերով, ինչը հնարավոր կդարձնի  դրանց ներբեռնումն  իրականացնել առանց որեւէ փոփոխություն կատարելու: էլեկտրոնային կայքի կամ  առցանց խանութի այցելուները հնարավորություն կունենան պտտելու, մեծացնելու կամ փոքրացնելու ապրանքները,տեսնելու ապրանքների յուրաքանչյուր դետալը նախքան գնումներ կատարելը:

bottom of page